top of page

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ

  • Jul 26, 2021
  • 1 min read

ree

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 19-ից 25-ն գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 190 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 2 պայթյունի, 10 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Արձանագրվել է թունավորման 13 դեպք:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page