top of page

Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ

Jun 21, 2021
1 min read


Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։


Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:


Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page