top of page

Վարանդայում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի 4 աճյուն․ ինքնությունը պարզվում է



Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Հայտնիում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։



Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:


Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page