top of page

Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

  • Aug 26, 2021
  • 1 min read


Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Հադրութի շրջանից այսօր զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


Որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։

Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:




Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page