Վարանդայում զոհվածի աճյուն չի հայտնաբերվել
- Aug 27, 2021
- 1 min read

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից:
留言