top of page

Արցախում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

  • Nov 4, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին:


Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրւջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ : Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին: Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:


Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page