ԱԺ առաջին նիստի օրը հայտնի է
Jul 22, 2021
1 min read

Նորընտիր ԱԺ-ի կազմավորումից երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10:00-ին հրավիրվում է ԱԺ նիստ։ Այդ մասին այսօր ԿԸՀ՝ մանդատներ տալու և պատգամավորներին գրանցելու թեմայով նիստի ընթացքում ասաց Տիգրան Մուկուչյանը։
Նա տեղեկացրեց, որ ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը կլինի օգոստոսի 2-ին. 10:00-ին։
Նշենք, որ ըստ ընտրությունների վերջնական արդյունքների, ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։























Comments