top of page

ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. դատախազություն


ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև՝ դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին:


Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, որ տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա:


«Այդ դրսևորումները զուգորդվել են ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ՝ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը», - նշված է հաղորդագրության մեջ:


Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page