ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով չի լինի․ ո՞ր ուժերը կղեկավարեն մյուս հանձնաժողովները

ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:
Այսպիսով, ՔՊ-ին բաժին հասան հետևյալ հանձնաժողովները` Պետաիրավական, Պաշտպանության և անվտանգության, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության հարցերով, Եվրոպական ինտեգրման հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովները:
«Հայաստան» խմբակցությանը բաժին հասան հետևյալ հանձնաժողովները՝ Տնտեսական հարցերի հանձնաժողով, Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանձնաժողովի նախագահ չի ունենա:























Comments