top of page

ԱԺ-ի պարզաբանումը․ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել

  • Jan 26, 2022
  • 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Այս մասին պարզաբանում է ներկայացրել Հայաստանի ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի հրապարակմանը:


Պարզաբանման մեջ նաեւ ասվում է, որ ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»,-ասված է պարզաբանման մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page