ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին նախագիծը
Oct 27, 2021
1 min read

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդմ՝ Ամանորին ոչ աշխատանքային օրեր են սահմանվել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը։ Օրենքի նախագծին ԱԺ-ում քվեարկեցին կողմ 53, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներ։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատումով կբարձրանա ՀՆԱ-ն։ «Հայաստան» Խմբակցությունն էլ առաջարկել էր գոնե հունվարի 2-ը և հունվարի 7-ը թողնել ոչ աշխատանքային։
























Comments