top of page

Ինչո՞ւ Արցախ չմեկնեցիք, Ալիևից էիք վախենո՞ւմ, թե՞ գերի ընկնելուց․ պատգամավորը՝ ԱԺ նախագահին

  • Sep 13, 2021
  • 1 min read

ree

«Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրն էր նշվում, ինչո՞ւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունից որևէ մեկը՝ այդ թվում և դուք այնտեղ չէիք»,- խորհրդարանում այսօր դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։


Նա հարցրեց, թե Սիմոնյանը գերի ընկնելուց կամ Ալիևից էր վախենո՞ւմ, թե՞ պարազապես նախընտրել էր հունաստանյան հանգիստը։


Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ից պատվիրակություն է մեկնել Արցախ։


«Իսկ իմ անձնական կյանքը չեմ հրապարակելու»,- ասաց նա։


Արեգնազ Մանուկյանն էլ հարցրեց, թե որքա՞ն գումար է ծախսել Սիմոնյանը հանգստի համար։


ԱԺ նախագահը արձագանքեց, թե պատգամավորին վայել հարցեր տալու ժամանակն է։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page