top of page

Ով է վարելու Ազգային ժողովի առաջին նիստն ու ինչու. «Իրավունք»

Jun 22, 2021
1 min read



«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը:

«Իրավունքի» տեղեկություններով` այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը:


Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ.-ին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page