top of page

Պրն Գեղամյան, հայ խաղաղապահները Աֆղանստանից մարտին են դուրս եկել․ Քոչարյան

  • Aug 17, 2021
  • 1 min read


ree

Երկու օր է աշխարհի ուշադրության կենտրոնում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններն են, իսկ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ արձագանք չկա, որևէ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում վարման կարգով ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


«Սա ինչ-որ տեղ նաև հասկանալի է , քանի որ Հայաստանի Հանրապետությունը արդեն 80 օր է, ինչ չունի արտաքին գործերի նախարար, սակայն մի կարևոր հանգամանք կա, որ ընդհանրապես ՀՀ որևէ մի գերատեսչություն դեռ չի մեկնաբանել։ Խոսքը իհարկե վերաբերվում է Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրին։Հաշվի առնելով, որ Պաշտպանության հանձնաժողովը ձևավորված չէ, դիմում եմ ԱԺ նախագահությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն պաշտոնական մեկնաբանություն, բացատրություն ստանալու համար, մեկնաբանություն մեր քաջ զինվորների գտնվելու վայրի, վիճակի, կարգավիճակի և այլ հարցերի հետ կապված », - ասաց Մանուկյանը։


«Պրն Գեղամյան, հայ խաղաղապահները Աֆղանստանից մարտին են դուրս եկել, ուշադիր չեք եղել, այո, հենց պաշտոնական հայտարարություն է եղել դրա մասին, ուշադիր եղեք»,- Մանուկյանին ՔՊ-ից պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ շփոթելով Մանուկյանի ազգանունը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page