top of page

ԱԺ-ում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը

  • Aug 12, 2021
  • 1 min read


Ազգային ժողովում շարունակվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը:


Խորհրդարանը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:


Օգոստոսի 11-ի նիստում պատգամավորները ավարտել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (թեկնածու՝ Էդուարդ աղաջանյան), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի (թեկնածու՝ Գևորգ Պապոյան), տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի (թեկնածու՝ Արմեն Գևորգյան), տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի (թեկնածու՝ Վահե Ղալումյան), գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի (թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյան) նախագահների ընտրության հարցի քննարկումը:


Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի օգոստոսի 12-ի նիստում: Այս հանձնաժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page