top of page

Հայտնի է՝ ինչ օրակարգով են պատգամավորները հավաքվելու ԱԺ-ում

  • Jun 29, 2021
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նստաշրջան գումարել։ Նիստը նախատեսված է անցկացնել վաղը՝ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ կայքից:


«Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.


Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասվում է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page