top of page

Փաշինյանը կայցելի ԱԺ

  • Oct 20, 2021
  • 1 min read


Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկում են բյուջետային քննարկումները։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն է:


Օրակարգում է ներառված նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը։


Կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը։


Զեկուցողներն են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


Նիստին հրավիրվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page