ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում է Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում
- Oct 19, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպում են ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ:
Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի հարցը` այս հարցում բարձր գնահատելով բարեկամ երկրների աջակցությունը:
Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակների օգտագործումը երկու երկրների կապերի էլ ավելի զարգացման հարցում. այս ուղղությամբ ձեռք են բերվել համատեղ նախաձեռնությունների պայմանավորվածություններ արդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Առանձնակի ուշադրություն է դարձվել իտալացի ներդրողներին Հայաստան հրավիրելուն, Իտալիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առչնվող, ինչպես նաեւ զբոսաշրջային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում է Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում:


























Comments