top of page

Ի՞նչ տեսք կունենա նոր կառավարությունը. մանրամասներ սպասվող փոփոխություններից. «Ժողովուրդ»




«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Օրակարգային մյուս հարցերն են կառավարության կառուցվածքն ու ծրագիրը: Չնայած երկու նախագծերն էլ դեռևս շրջանառության մեջ չեն դրվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը որոշակի մանրամասների տեղյակ է:


Ինչպես հայտնի է, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ նոր լիազորություններով, և այնտեղ որպես փոխնախարար կգործուղվի նախկին պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: Մյուս փոփոխությունը վերաբերելու է փոխվարչապետերից մեկի լիազորություններին, եւ տարածքային կառավարման ամբողջ ոլորտն այսուհետ կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ղեկավարման տակ, որն ավելի փորձառու է այդ ոլորտում: Իսկ, ահա, կառավարության ծրագրի վերաբերյալ գործադիրի դեռ նախորդ նիստին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկել է, որ ծրագիրը հիմնված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա:


Դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը միլիարդների ներդրումներ էր խոստացել իր ընտրվելու պարագայում, սակայն հեղափոխությունից հետո ներդրումների ոչ միայն թռիչքաձև աճ չունեցանք, այլև դրանք նվազեցին՝ կազմելով 117 մլն դոլար՝ արձանագրելով 2003 թվականից ի վեր ամենացածր արդյունքը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page