top of page

Քննարկում կազմակերպենք, մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք․ Օհանյան


Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց.


«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


«Ելնելով սահմանային իրավիճակի լարվածությունից՝ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է փակ, գաղտնի, բաց , ինչպես կուզեք, համապատասխան քննարկում կազմակերպել պատասխանատու մարդկանց կողմից սահմանից եկող իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ։ Դա կարող ենք անել, քանի որ երկու ընթերցումների արանքում որոշակի ժամանակ լինելու է սա քննարկելու համար»,- մինչ օրակարգային հարցին անցնելը ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


«Քննարկում կազմակերպենք, մեր հասարակության, մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- հավելեց Օհանյանը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page