Թիրախում են Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանը. ի՞նչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- Aug 10, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ ևս ընտրվեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող Հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:
Հաջորդ թիրախում Արմեն Գևորգյանն է, որի ունեցվածքից սկսած մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին ևս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, և ԱԺ-Ն սկսի իր գործունեությունը»:
Comments