Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի Արցախում ականազերծման աշխատանքների համար
- Sep 1, 2021
- 1 min read

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Արցախում և Արցախի շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Արցախում ու Արցախի շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:
«Արցախում ու Արցախի շուրջ գտնվող տարածքներն աշխարհում ամենաականապատ հատվածներից են, ինչի հետևանքով շատ հաճախ քաղաքացիական անձինք են մահանում կամ կենսագործունեության համար վտանգավոր վնասվածքներ ստանում:
Միացյալ Թագավորության նվիրատվության շնորհիվ կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունը՝ նվազեցնելու Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող վտանգը՝ համապատասխան ուսուցում և տեխնիկական ականազերծման աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր այդ տարածքներն ավելի անվտանգ են դարձնում:
Սակայն առջևում անելիքները շատ են»,- նշել է Միացյալ Թագավորությոան Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:
Միացյալ Թագավորությունը կոչ է արել մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:
Comments