Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են ականազերծել
- Sep 10, 2021
- 1 min read

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են ականազերծել։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն գյուղին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը։
2,5 ամսում մաքրվել և ականազերծվել է Մաճկալաշեն, Հերհան, Հերհեր, Կոլխոզաշեն գյուղերի ավելի քան 180 հեկտար տարածք։ Ականազերծումն իրականացվել է գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար:
«Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զորավարժարան՝ հետագայում դրանք ոչնչացնելու համար», - նշել է Խարիտոնովը:
Comentários