top of page

Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականցնող երիտասարդների նկատմամբ

Jun 10, 2021
1 min read


Այսօր՝ հունիսի 10- ին, կառավարության շենքի դիմաց խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների մեկ տասնյակից ավելի երիտասարդների։


Նրանք կառավարության շենքի մոտ տասը ապացույց էին ներկայացնում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Երիտասարդները նաև շենքի դիմաց լցրեցին կոնֆետներ, ելակների և անդրավարտիք։ Ըստ նրանց՝ դա միակ բանն է, որ Փաշինյանը բարեփոխել է բանակում և հպարտանում է այդ փաստով։


ՀՅԴ երիտասարդական միությունից MediaHub- ին հայտնեցին, որ բերման ենթարկված երիտասարդների թվում են նաև պատգամավորի թեկնածուներ և արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ՝ Արգիշտի Գևորգյանը, Հայկազ Հարությունյանը, Գոռ Սարգսյանը, Հովհհանես Ստեփանյանը, Գևորգ Մուրադյանը, Վարդան Պապիկյանը, Տարուն Մանուկյանը, Տարոն Ղազարյանը, Տարոն Ղազարյանը, Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը։


Իր հերթին, ոստիկանությունը հաղորդագրուէթյուն է տարածել, որ կառավարության մոտից 16 անձ բերվել է ոստիկանություն։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page