top of page

Ակցիա իրականացնող արցախցիներին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Sep 17, 2021
1 min read

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող տեղահանված արցախցիներից երեքը հանդիպում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։


Արցախցիները պահանջում են, որ ՀՀ կառավարությունն իրենց հետ հաշվի նստի բնակարանների կառուցման հարցում։


Պատերազմից հետո տեղահանված արցախցիների համար Ստեփանակերտում բնակարաններ են կառուցում, սակայն այդ փաստը մասամբ է բավարարում արցախցիներին։ Նրանցից ոմանք ցանկանում են բնակություն հաստատել Հայաստանում, քանի որ, իրենց խոսքով՝ քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցն, իրենցից շատերը չեն ուզում մեկնել Արցախ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page