Մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը
- Oct 8, 2021
- 1 min read

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյանը:
Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Նրա մոտ հիվանդությունը սրացել էր մոտ երկու շաբաթ առաջ, սակայն, ըստ տեղեկությունների, ուսուցչուհին մահացել է ուղեկցող հիվանդությունների պատճառով:
Ժաննա Ազարյանը 64 տարեկան էր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը:


























Comments