Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը փնտրում է որդու լուսանկարը ինտերնետ ակումբի պատին փակցնողներին
- Aug 31, 2021
- 1 min read

Գյումրիում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի պատին «WORLD of TANKS» խաղի գովազդային վահանակի վրա պատկերված է 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։ Պաստառի վրա նաև կա «Հաղթելենք» հեշթեգը։
MediaHub.am-ի հետ զրույցում Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտնեց, որ նոր է տեղեկացել այդ մասին և այժմ փորձում է մանրամասները ճշտել։
Հարցին՝ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Թե՛ իրավական, թե՛ մարդկային դաշտում զբաղվելու եմ այս հարցով»։
Նշենք, որ սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո ինտերնետ ակումբի պատից հեռացվել է Ալբերտի լուսանկարը։


Արմինե Նավոյան
Comments