Մոտ մեկ տարի է անցել ու մինչ օրս մենք մեր նահատակների դիեր ենք հայտնաբերում․ քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկ դուք մտածել եք, որ պատերազմից հետո արդեն մեկ տարի է մոտ անցել ու մինչ օրս մենք մեր նահատակների դիերն ենք հայտնաբերում այս կամ այն տեղ․ դուք հասկանու՞մ եք։ Մեկ տարի մեր տղերքի դին ինչ-որ տեղ ընկած է եղել, անձևին, ցրտին, շոգին, պատառոտված հագուստով, ու հասկանու՞մ եք, ինքը էդ մի տարին մենակ է եղել, իրեն մոռացել են, իրեն չեն գտել։
Կա՞ աշխարհում առավել ահավոր բան, քան որ քո տղուն, ով գնացել է կռիվ իր երկրի համար, չեն գտել, իրեն մոռացել են։ Պատկերացնում եք ինքը գնացել էր իր երկիրը պահեր, ու հիմա ինքը մեկ տարի է նահատակված է ինչ-որ մի տեղ թմբի վրա, ձորակի մոտ, խրամատում, բաց դաշտում,Հորադիզում, կամ Հադրութում, Արաքսավանում կամ Ֆիզուլիում, Զանգելանում կամ Շուշիի անտառներից մեկում ընկած է, մենակ ցրտին ու լռության մեջ․ ու միայն մի բուռ մարդ է իրեն սպասում, որ օրերի ու ամիսների ընթացքում իրենց ցավից բթանում են, էդ ցավը որպես խաչ սկսում ընկալել ու մի կերպ ապրել։
Մոռացված նահատակի աճյունը, ինչ ահավոր է, մինչ հիմա զինվորիդ աճյունը չես գտել, ու իր սուրբ ու ազնիվ հոգին նայում է քեզ ու ասում, և ես ձեզ էի գնացել պաշտպանելու»։























Comments