top of page

Իշխանությունը թշնամու հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի․ Ալեն Ղևոնդյան

Sep 20, 2021
1 min read


ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանգավոր տարածք, որ ազգաբնակչությունը մտածի այնտեղից տեղափոխվելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Երբ ես ձեզ ասում եմ սա Հայաստանը աճուրդի է հանել ու դեռ վաղուց, դուք մտածում եք, թե դա քաղաքական դիրքորոշում է։ Ոչ, ինչպես տեսնում ենք, փաստ է, իրողություն, որ վերջին երեք տարիների ընթացքում ամեն օր վերահասատատվում է։

Երկու անգամ ռեգիոնը без 5-и минут մեծ պատերազմի շեմին է եղել, ու ասեմ՝ այն լինելու է։ Էդ, որ թուրքերը Շուշիում ու Հորդիզում ճանապարհներ են սարքում, Քելբաջարում թունելներ, ենթակառուցներ են վերանորոգում ու իրենց լկտի պահում ռուսների հետ, դա իհարկե ունենալու է արձագանք, երբ դրա կետն ու օրը գա։

Ու այդ օրը մեզ հարց է տրվելու․ դու՞ք կռվելու եք ձեր երկրի գոյության համար։ Սա է ՀՀ անկախության 30-րդ դարեդարձի հիմնական օրակարգը, հարց որի պատասխանը էս պահին դժվար է տալ»,- նշել է փորձագետը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page