top of page

Ականատես ենք լինում բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների․ Ալեն Սիմոնյան

Sep 11, 2021
1 min read

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի 2 երկնաքերերի պայթեցման տարելիցի կապակցությամբ:


«20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ:

Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։


Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։

Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։ Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page