top of page

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

Oct 14, 2021
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր եւ ուսանելի կլինի երկրի օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր խմբակցություններում, ինչը նրանց հնարավորություն կտա համադրել եւ հասկանալ երկու թեւերի աշխատանքի ոճն ու առանձնահատկությունները:


Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քաղաքական գործիչ եւ քաղաքացի հարաբերություններին՝ կարեւորելով հաճախակի հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացիների ցանկությունն է լսելի լինել:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2022 թվականին:


NDI-ի խորհրդարանի ծրագրի ղեկավար Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել ծրագրի էությունը:

Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տևողությամբ է, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագիրն ամեն տարի հավաքագրում է 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնելու խորհրդարանի աշխատանքներին: Վերջիններս աջակցում են խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության և հաղորդակցության աջակցության հարցերում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page