top of page

Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության սեփականատերը առողջական խնդիրներ ունեցող 65-ամյա կին է

Oct 15, 2021
2 min read


«Ազատությունը» ռեպոտրտաժ է պատրաստել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության սեփականատիրոջ մասին, որն Արագածոտնի մարզի Ուշի գյուղում բնակվող տնային տնտեսուհի է։


Պարզվում է, որ «Եվրոասֆալտ 1» ՓԲԸ միակ բաժնետերը 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող միայնակ կին է։


Նա չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ, սակայն եղբայրը համաձայնել է պատասխանել՝ չձայնագրվելու պայմանով։


Եղբայրը քմծիծաղով է նայել փաստաթղթերին և ասել, թե իր քրոջից ի՞նչ խոշոր բաժնետեր։


Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ 1» ընկերությունը 2021 թվականին պետությունից ասֆալտապատման երկու խոշոր պատվեր է ստացել։ Առաջինը՝ ՏԿԵ-ից այս տարվա հունիսին ստացված 368 մլն դրամի պատվեր է, իսկ երկրորդը՝ 287 մլն դրամի։


Իշխանական թևի ներկայացուցիչներն այստեղ որևէ կոռուպցիոն սխեմա չեն տեսնում, օինակ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ եղել է մրցույթ, հաղթել է Կարլեն Սիմոնյանը։ Նշվում է, որ հաղթելու պատճառը 400 մլն դրամի հասնող մրցույթում 50 հազար դրամով ավելի ցածր գին է սահմանել, քան մրցակիցները։


Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռեպոտրտաժի մեկնաբանությունների բաժնում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով․


«Ցավում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը, որի գրեթե ամեն երկրորդ լրագրողն իմ անձնական հեռախոսահամարն ունի, առանց ինձ հետ զրուցելու, առանց մեկնաբանություն ստանալու նման սիրողական մակարդակի նյութ է հրապարակել:


Նյութում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե, իբր, գործել կամ գործում է ինչ-որ կոռուպցիոն սխեմա, որը կարելի է ինձ հետ կապել այն հիմքով, որ իմ եղբայրն աշխատավարձով աշխատող է մի կազմակերպությունում, որը մոտ 40 տասնյակ մրցույթներից երկուսում հաղթող է համարվել` առաջարկելով մի գին, որն, իմ տեղեկություններով, նույնիսկ շահույթ չի ենթադրում: Նմանատիպ փորձերն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ոչ մի կապ չունեն իրականության հետ և դատապարտված են անհաջողության: Նյութում տեղ գտած տեղեկությունները թերի և, ինչպես ասացի, սիրողական մակարդակով են արված ու միտված են կոռուպցիոն պատկերի ստեղծմանը, որի մեջ ես անձամբ դիտավորություն եմ տեսնում:


Հավելեմ, որ նյութի հետ կապված այժմ իրավաբաններիս հետ քննարկում եմ հայց ներկայացնելու հնարավորությունները:


Նաև ակնկալում եմ, որ թե՛ կազմակերպությունը և, թե՛ իրական սեփականատերերը հանդես կգան հայտարարությամբ, որպեսզի վերջ դրվի այս շինծու շահարկմանը»։







 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page