top of page

Պարոն Մանուկյան, Ձեր ելույթները նման են «Երկիր մեդիա»-ի Ձեր հաղորդմանը՝ ռեյտինգ չունեն․ Սիմոնյան

Aug 25, 2021
1 min read

Պարոն Մանուկյան, Ձեր ելույթները նման են «Երկիր մեդիա»-ի Ձեր հաղորդմանը՝ ռեյտինգ չունեն․ Սիմոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, այսօր խորհրդարանում դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, ասաց, որ պատերազմում պարտվել է նաև ինքը՝ որպես հայ մարդ, որպես նախկին իշխանական խմբակցության պատգամավոր։ Նրա խոսքով՝ ընդդիմադիրները փորձում են խայթել իշխանությանը, ապա զոհի կարգավիճակով նիստերի դահլիճից դուրս գալ։ «Մենք այստեղ ունենք քաղաքական գործիչներ, որոնք ունեն քաղաքական խոսք, իսկ դուք, տիկին Մկրտչյան, ի՞նչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ, դուք՝ ուր, քաղաքական խոսքը՝ ուր, հիմիկվա ձեր պահվածքը՝ ուր»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Նրա ելույթի ընթացքում Աննա Մկրտչյանն արձագանքեց՝ հիշեցնելով «սյունյաց ողջույնները», որին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը տեղից արձագանքեց․ «Տիկին Մկրտչյան, «սյունյաց ողջույնն» այսօր իր հասցեատերերին գտավ»։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը շարունակեց խոսքը, որին տեղից կրկին արձագանքեց Աննա Մկրտչյանը, և աղմուկ բարձրացավ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page