Այդ Արցախի հերոսն իրեն թույլ է տալիս պատգամավորին շշով հարվածել, ինչը սպային վայել քայլ չէ․ Սիմոնյան
Լրագրողներն իրավունք չունեն մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը՝ երբ գործող իշխանությունն ընդդիմություն էր, լրագրողները մուտք են ունեցել ԱԺ նիստերի դահլիճ, և «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները հարցազրույցներ են տվել, Ալեն Սիմոնյանն ասաց․
«Եթե Հրաչյա Հակոբյանն ու Սասուն Միքայելյանն ԱԺ նիստերի դահլիճում հարցազրույց են տվել, չի նշանակում, որ ճիշտ են արել»։
Մեկ այլ հարցի, թե արդյոք ճի՞շտ է, որ Արցախի հերոսին ՔՊ-ական պատգամավորն «արա»-ով է դիմում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Այդ, ձեր ասած՝ Արցախի հերոսն իրեն թույլ է տալիս ԱԺ պատգամավորին շշով հարվածել, ինչը սպային ոչ վայել քայլ է»։
Նա նշեց՝ ընդհանրապես, նորմալ չի համարում, որ որևէ մեկը մյուսին ասի «արա», անկախ նրանից՝ Արցախի հերոս է դիմացինը թե ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում























Comments