Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Գեղամ Նազարյանին. վերջինս լքեց նիստերի դահլիճը
Aug 10, 2021
1 min read

ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցից հետո իրավիճակը լարվեց: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի քննարկման ժամանակ Լուսինե Բադալյանն ասաց.
«Ներքին քաղաքականության անկայունությունը, ինչպես նաև ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր ընդդիմության կողմից, էապես նպաստում են ներդրումների անկմանը»:
Լուսինե Բադալյանի հայտարարությունը բարկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, վերջինս սկսեց տեղից արձագանքել Բադալյանին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Գեղամ Նազարյանին, վերջինս էլ լքեց նիստերի դահլիճը:























Comments