top of page

Թե ինչու չի կարելի հավասարության նշան դնել Փաշինյանի և նախկին ղեկավարների միջև․ փաստեր

Jun 7, 2021
1 min read


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հատուկ նրանց համար, ովքեր էս վիժվածքին նույնացնում են երկրի նախորդ ղեկավարների հետ ու նրանց միջև իբր հավասարության նշան դնում։

Փաստերով․ Լևոն Տեր-Պետրոսյան - ՀՀ առաջին հիմնադիր նախագահ, ում քաղաքական ղեկավարության տարիներին ունեցել ենք հաղթանակ Արցախում, տարածքային ազատագրումներ․ (ռազմական գործողությունները Արցախում կազմակերվել ու ղեկավարել են՝ Ռ․Քոչարյան,Ս․Սարգսյան, Վ․Սարգսյան, Բ․Սահակյան, Ս․Օհանյան, Ա․Տեր-Թադևոսյան, Գ․Դալիբալթայան, Ք․Իվանյան, Մ․Գրիգորյան և այլք) Ռոբերտ Քոչարյան - ՀՀ երկորորդ նախագահ, ում օրոք ՀՀ-ն տարածքային որևէ կորուստ չի ունեցել, կառավարման 10 տարվա մեջ ունեցել ենք 97 զոհ․ մեծ հաշվով ձևավորվել է ՀՀ զինված ուժերը և վերականգնողական տնտեսությունը։ Սերժ Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահ, ում օրոք Ադրբեջանը փորձել է ուժային ճանապարհով Արցախյան խնդիր լուծել, հետ է շպրտվել, հետո հրադադար է մուրացել ՌԴ-ի մոտ, որ ռազմական գործողությունները ՀՀ-ն դադարեցնի․ ունեցել ենք 105 զոհ, որից մարտականը 56, ունեցել ենք մոտ 350-400 հա տարածքի կորուստ։ Ադրբեջանի զոհերի քանակը եղել է մոտ 14-15 անգամ ավել։ Դե հիմա, էսքան բանից հետո, քաղաքական ստերիլության շրջանակներում դիրքավորվել ցանկացող քաղաքական ուժեր, փորձեք համեմատել զուտ փաստերով սրան ու մեր երկրի նախկին ղեկավարներին։ 44-օրյա դավադիր պատերազմի արդյունքում ունեցել ենք Արցախի կորուստ մոտ 10 000 զոհ ու անհետ կորած, մինչև մի քանի հարյուր գերի, մոտ 16000 վիրավոր ու հաշմված, Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զորքի տեղակայում ՀՀ-ի սահմանից ներս»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page