top of page

Հեշտ չի լինելու, բայց ճիշտ ընտրության արդյունքում չենք բնաջնջվի․ քաղաքագետ Ալեն Ղևոնդյան

  • Jun 7, 2021
  • 1 min read

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Մի՛ ասեք, որ մեր խաբված քաղաքացիներին հնարավոր չի հետ բերել․

Այն էլ ինչպես է հնարավոր հետ բերել էս նիկոլապաշտ թմբիրից։


Վերջին տաքսու վարորդը, ինձ պարզ ասեց․ Ի՞նչ անեմ, ասա գնամ ու՞մ ընտրեմ։

Ասա, որ գնամ ամբողջ գերդաստանիս էլ ասեմ ու՞մ ընտրենք, որ հետո ոնց ապրենք։ Մարտունուց էր, ձիգ, նորմար, տռուդավոյ տղա էր։


Ի դեպ, Արմեն Աշոտյան ու Էդուարդ Շարմազանով ինքը ձեր մասին մի այլ կարգի բարձր կարծիքի էր․ արդարացորեն ասեց, որ էդ տղերքը մնացին իրենց ղեկավարի հետ մինչև վերջ, երբ մյուսները թռան։ Ես իրենց հարգում եմ։


Ես, իհարկե, իրեն ասեցի ու՞մ ընտրի ու ինքը հասկացավ, որ պիտի ընտրի պետություն ունենալու հեռանկարը։


Ամեն մեկս մեր տեղում պիտի աշխատենք։ Մարդիկ արդարացի դժգոհություններ ունեն, որ իրենց 30 տարի մոռացել են։

Հիմա հասկանում են, որ աղետի մեջ ենք ու չպիտի խաբենք նրանց, այլ ասենք, որ հեշտ չի լինելու, բայց ճիշտ ընտրության արդյունքում չենք բնաջնջվի»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page