top of page

Ալեն Սիմոնյանը հույս ունի փոխարինել Արարատ Միրզոյանին․«Ժողովուրդ»

Apr 23, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաեւ հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է: Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլեւս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: Եւ այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ ձեւով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում: Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որեւէ ձեւով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ փոխնախագահ Ա. Սիմոնյանից, որը հայտարարեց. «Նման հարց չի քննարկվել, ավելին՝ նման հարցերը մենք քննարկում ենք ընտրություններից հետո»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page