top of page

Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հայ-իտալական օրակարգի ծրագրերը

  • Nov 1, 2021
  • 1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:


ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին:


Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձեւավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հատկանշական է համարել հայ-իտալական խորհրդարանական օրակարգերի կյանքի կոչումը:


Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւի կարեւորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page