Ալեն Սիմոնյանը հինգ անգամ փորձեց լռեցնել Նիկոլ Փաշինյանին, սակայն՝ ապարդյուն

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե երբ է իրեն առաջին անգամ զեկուցվել հնարավոր պատերազմի մասին։
Փաշինյանն ասաց, որ շատ պարբերաբար է զեկուցվել ՀՀ ղեկավարությանը, որ Հայաստանը պատերազմի շեմին է։
«Օրինակ՝ 2011-ի Կազանյան փաստաթուղթը չստորագրելուց հետո էլ է այդպես ասվել, 2018-ի իշխանափոխությունից հետո էլ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ պատերազմն ակնհայտ է, և անընդհատ հնչում են հայտարարություններ, թե պատերազմով Ղարաբաղի հարց է լուծվելու, նման հայատարարությունները դառնում են սովորական լրահոս։
«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել։ Դրանից առաջ էլ անընդհատ եղել է տեղեկություն, որ պատերազմ է սկսվում»,- նշեց նա։
Հարցին պատասխանող Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տալիս արձագանքել իր խոսքին, մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան հինգ անգամ լռեցնելու փորձ արեց։























Comments