Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա. «Հրապարակ»
- Sep 24, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որևէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։
Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մեկնելու են նաև Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը ևս պատվիրակության կազմում է»
Comments