top of page

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Oct 14, 2021
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

ԱԺ նախագահն անդրադարձել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ առկա սերտ եւ արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաեւ արժեւորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը:


Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պատրիկ Սվենսոնը կարեւորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:


Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page