top of page

Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին. Քննարկել են գերիների վերադարձման հարցը

  • Nov 1, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:


Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page