Դատավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հրապարակավ հնչեցված սպառնալիքների առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հունիսի 4-ի երեկոյան անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը գնացել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայրական տուն, որտեղ այդ պահին եղել է մայրը՝ «դժգոհելով» պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամիս առաջ վերացնելու դեմ։
Ծնողներից մեկը հունիսի 4-ին երկու տեսանյութ էր հրապարակել, որոնցից առաջինով հայտնել է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, նշել, որ պատրաստվում է գնալ նրա տուն՝ կայացված դատական ակտի պատասխանը ստանալու համար, ու կոչ արել մյուս ծնողներին ևս գնալ դատավորի տուն։























Comments