Ալիևի և Էրդողանի ստորագրած «Շուշիի դեկլարացիայի» մանրամասները հայտնի են. Ալեքսանդր Կոց

Ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը տելեգրամյան իր ալիքում ներկայացնում է, թե ինչ բովանդակություն ունի ստորագրված դեկլարացիան.
Նա նշում է, որ, փաստացի, դեկլարացիան իրենից ներկայացնում է ռազմական պայմանագիր, այն Թուրքիայի դիրքերի ամրապնդումն է Հարավային Կովկասում.
Բաքուն և Անկարան կօգնեն իրար, եթե որևէ երրորդ երկիր սպառնալիք հանդիսանա կամ հարձակում գործի նրանցից մեկի վրա,
Թուրքիայի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդները կանոնավոր կերպով միմյանց հետ խորհրդակցություններ կանցկացնեն ազգային անվտանգության հարցերում,
Թուրքիան և Ադրբեջանը կհամատեղեն ջանքերը գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում,
Կողմերը ընդգծում են թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը ազատագրված տարածքներում,
Հայաստանի չհիմնավորված պահանջները Թուրքիային և պատմությունը աղավաղելու փորձերը վնասում են տարածաշրջանային և աշխարհում կայունությանը,
Երկու երկրների միջև համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրներին,
Կողմերը ահաբեկչությունների, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում:























Comments