top of page

Հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը․ Ալիև

Jun 23, 2021
1 min read



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:


«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:


Ալիևի խոսքով` ներկայում ականազերծման և վերականգնման աշխատանքներ են ընթանում պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողություն տակ անցած տարածքներում:


Ակնայի ականապատմական քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերու է ազատ արձակել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page