Ալիևը պահանջում է, որ հայկական բնակավայրերն անվանեն ադրբեջանական անվանումներով․ Վիտալի Մանգասարյան
- Aug 28, 2021
- 1 min read

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ալիևը պահանջում է , որ հրապարակային խոսքում հայկական բնակավայրերը անվանեն ադրբեջանական անվանումներով։
Այդ ընթացքում թշնամին փակում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտան և Շուռնուխ հատվածները, որից հետո կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը երկու անգամ նշված գյուղերը անվանում է ադրբեջանական անվանումներով, ըստ էության ընդունելով, որ այդ գյուղերը իր իսկ բառապաշարով արտահայտված` դժգույն և դժբախտ են։
Այս սարսափելի ցիկլը տեղի է ունենում այն պարագայում, երբ սահմանազատման պրոցես չկա, սակայն մեր երկրի ղեկավարը չգիտես ինչի շտապում է մի ոտ շուտ ճանաչել մեր գյուղերը, որպես ադրբեջանական, որի համար , ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներում` շնորհակալական խոսքերի է արժանանում։
Երկրի սահմանները սահմանազատման պարագայում, առնվազն տեսականորեն հնարավոր է , որ Մ-2 միջպետական ճանապարհի Որոտանի և Շուռնուխի հատվածը լինի ոչ թե ադրբեջանական կողմի տիրապետության տակ, այլ մեր, սակայն ինչպես տեսանք, երկրի ղեկավարը, Կառավարության նիստի ժամանակ , այդ փոքրիկ շանսը պողպատյա «չագուչով» փշրեց»։
Comments