top of page

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն հոկտեմբերին

Sep 27, 2021
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով գործակցության եռակողմ ձևաչափը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համար:


Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ եռակողմ խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերին։


«Այս խմբում աշխատանքներ են տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրեց իր մասնակցությունն այս խմբին՝ կապված ընտրությունների հետ: Հունիսին այնտեղ ընտրություններ անցկացվեցին, և խումբը կրկին հանդիպեց օգոստոսի կեսերին: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս:


Կարծում եմ, որ այս խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, բայց կա շփում: Այս իրավիճակում շփումն անհրաժեշտ գործիք է, և շատ հարցեր կարող են լուծվել այդ շփումների օգնությամբ»,- նշել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page