Հայոց բանակ գոյություն չունի․ ադրբեջանցի զինվորականներն այն արմատապես ոչնչացրել են. Ալիև
Oct 4, 2021
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի այցելել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի շրջաններ, որտեղ մասնակցել է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի և տեղի ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «հայոց բանակ գոյություն չունի», թե «ադրբեջանցի զինվորականներն այն արմատապես ոչնչացրել են»:
Ալիևը հայտարարել է, թե իրենք «վերականգնել են պատմական արդարությունը»: Մատաղիսում Ալիևը Հայաստանին է դիմել` սպառնալիքների հերթական չափաբաժինը հնչեցնելով: Մասնավորապես, Հայաստանում «վրեժխնդրության զգացումով» ապրողներին Ալիևը խորհուրդ է տվել մտածել իրենց մասին:























Comments