top of page

Ադրբեջանի նախագահը Թեհրանի հայտարարությունները «զառանցանք» է անվանել

Oct 13, 2021
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Արցախում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։


Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ալիևը նման հայտարարությունը «զառանցանք և Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել։


Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաև հակամարտություն հրահրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page